Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրեսի» հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, թե եղել է մի քանի կրակոց, այն էլ՝ օդ:
«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ենք ունեցել, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ, այն էլ՝ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,- նշել է Վահրամ Պողոսյանը:
Նա ընդգծել է, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը: