Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զինված համակիրները ներխուժել էին Կոնգրեսի շենք և օրենսդիր մարմնին ստիպել կանգնեցնել աշխատանքը՝ փոխանցում է BBC-ն:
Իրավապահների ու Թրամփի կողմնակիցների միջև սկսված բախումների ժամանակ մահացել է չորս մարդ: Վերջին տեղեկությունների համաձայն՝ անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 52 մարդ, մեծ մասը՝ Կոլումբիայի շրջանում սահմանված պարետային ժամը խախտելու և անօրինական զենք կրելու համար:
Կոնգրեսի շենքի գրավումից առաջ Դոնալդ Թրամփը ելույթ էր ունեցել և իր համակիրներին կոչ արել գնալ Կապիտոլիում:
Անկարգությունների դադարեցումից հետո Կոնգրեսը վերսկսել է աշխատանքը, որի ընթացքում պետք է վավերացվի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը: