Բաղդադի դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել՝ կապված Իրաքի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի սպանության գործով սկսված հետաքննության հետ՝ փոխանցում է France24-ը:
Աբու Մահդի ալ Մուհանդիսը Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ սպանվել էր 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:
Ֆրանսիական պարբերականը գրում է, որ նրանք սպանվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:
Իրանի դատարանը դեռևս հունիսին էր ստորագրել Դոնալդ Թրամփի ձերբակալության հրամանագիրը:
Իրաքում նախաքննությունն ավարտվել է, սակայն քննությունը շարունակվում է՝ մյուս հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ: