ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությունից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն մտահոգիչ է համարում Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունների տխուր զարգացումները՝ իր անհանգստությունը հայտնելով ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բոլոր կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին: