Moderna ամերիկյան դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ պատրաստ են 2021-ին շուկա հանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 միլիոնից մինչև 1 մլրդ չափաբաժին: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Նրա խոսքով՝ Moderna-ն արդեն ստացել է 500 մլն չափաբաժնի պատվեր և հեշտությամբ կարող է արտադրել 600 մլն-ից ոչ պակաս, սակայն կանխատեսում է, որ պատվերներն անհամեմատ շատ կլինեն:
Բանսելը նաև հաստատել է, որ դեռևս պարզ չէ, թե այդ պատվաստանյութը որքան ժամանակով է իմունիտետ առաջացնելու: Նրա կարծիքով՝ հնարավոր է հասնել նրան, որ պատվաստումները բավարարեն մի քանի տարի: