Facebook և Twitter սոցիալական ցանցերն արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվներն այն բանից հետո, երբ երկրի ղեկավարն իր համակիրներին հրահրել էր գրոհել Կապիտոլիումի շենքը՝ փոխանցում է BBC-ն:
Բրիտանական պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում անդադար հայտարարարել է «ընտրախախտումների և գողացված ձայների» մասին: Twitter-ի ղեկավարությունը Թրամփից պահանջել է հեռացնել նմանօրինակ գրառումները: Ընկերությունը նշել է, որ ԱՄՆ նախագահի օգտահաշիվն արգելափակված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գրառումները չեն հեռացվել:
Միաժամանակ, Դոնալդ Թրամփի հաշիվը 24 ժամով արգելափակել է նաև Facebook-ը:
Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ սիրում է իր հետևորդներին և Կապիտոլիումի շենք ներխուժածներին անվանել «հայրենասերներ»: