Հունվարի 6֊ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ, խորհրդատվություն է անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։ Սրա մասին ՖԲ-ի իր պաշտոնական էջում տեղեկատվություն է տեղադրել
Շիրակի մարզպետարանը: Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։