Աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համար «ամուսնալուծությունն անխուսափելի է»:
«Նրանք դա գաղտնի են պահում, բայց ամեն ինչ ավարտված է»,- պնդել է աղբյուրը: «Քիմը վարձել է Լաուրա Վասերին, և նրանք բանակցությունների փուլում են»:
Վասերն ամուսնալուծությունների հայտնի փաստաբան է Հոլիվուդում և հաճախ է իրականացնում աստղային զույգերի պառակտումը:
Քարդաշյանի, Ուեսթի և Վասերի ներկայացուցիչները անմիջապես չեն արձագանքել Fox News-ի մեկնաբանություններին:
Ըստ լուրերի, զույգը բաժանված է, բայց Քարդաշյանը դեռ պաշտոնապես ամուսնալուծության չի դիմել, քանի որ ցանկանում է վստահ լինել, որ «երեխաների համար ճիշտ որոշում է կայացնում»:
Ռեալթի շոուի 40-ամյա աստղը ամուսնացել է հիփ հոփի 43-ամյա աստղի հետ 2014 թվականի մայիսին: Նրանք ունեն չորս երեխա: