Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայերին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Գախարիան շնորհավորել է նաև Վրաստանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին և նշել, որ նրանք մեծ ներդրում ունեն պետության կառուցման գործում:
«Շնորհավորում եմ Հայ Եկեղեցու հավատացյալներին: Հատկապես շնորհավորում եմ Վրաստանում բնակվող ազգությամբ հայերին: Նրանք մեծ ներդրում ունեն մեր պետության կառուցման գործում: Մաղթում եմ նրանց առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- նշել է Գախարիան: