Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ:
«Այս հայկական Սուրբ Ծննդյան օրը հիշում եմ Արցախի հայերին, նոր ցեղասպանության զոհերին: Մտածում եմ Հայր Հովհաննեսի և Դադիվանքի վանական համալիրի մասին: Մտածում եմ սպառնալիքի տակ հայտնված ժառանգության մասին: Մտածում եմ քրիստոնյաների սպանությունների մասին:
Եկե՛ք չմոռանանք նրանց, եկե՛ք դատապարտենք և պայքարենք»,- գրել է Բուայեն: