Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը (МОСН) շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Հիվանդանոցի գործունեության ընթացքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա, ստացել է որակյալ բժշկական օգնություն:
Շարժական հիվանդանոց բուժօգնության համար դիմած բոլոր քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման, ատամնաբուժական օգնության հետ:
МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
МОСН-ի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու նպատակով: