Անգլիայի «Պրեմիեր լիգայի» պաշտոնական կայքում հրապարակվել են կորոնավիրուսի համավարակի թեստավորման հերթական փուլի արդյունքները:
Ստուգումների նոր ալիքը գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 2021 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի համավարակի թեստավորմանն այս անգամ մասնակցել է 2295 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստներ և ակումբների աշխատակիցներ:
40 թեստ դրական պատասխան է տվել: Վարակվածներն ուղարկվել են տասնօրյա կարանտինի: Հիշեցնենք՝ ստուգումների նախորդ փուլում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18 դեպք: