Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել Յոթ Վերք եկեղեցում:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել Յոթ Վերք եկեղեցում, նախօրեին մատուցվել էր Ճրագալույցի պատարագ»,- ասվում է գրառման մեջ, որին կից հրապարակվել են նաև լուսանկարներ:
Պատարագին ներկա է եղել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: