Այսօր Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին, որը մատուցեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: Հիսուսի ծննդյան ավետիսը թող խաղաղություն ու բարեկեցություն բերի հայոց աշխարհին, ու ամեն հայի օջախում թող այսուհետ թևածի միմիայն ավետման բարի լուրը։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է մարզպետը։