Ներկա եմ եղել Հրազդան քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Սուրբ պատարագը մատուցեց Տեր-Համազասպ քահանա Գրիգորյանը։
Սուրբ Ծնունդն իր մեջ մաքրության, սիրո, հավատի խորհրդանիշ ունի։ Սիրելիներս, թող Աստծո լույսով լցվի մեր հայրենիքը, խաղաղություն սփռվի մեր օջախներում, հույս, հավատ և սեր մեր հոգիներում։
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,- գրել է մարզպետը: