ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է չընդունել իր պարտությունը նախագահական ընտրություններում: Մինչդեռ դեմոկրատ Բայդենի օգտին քվեարկել է 306 ընտրիչ, Թրամփի՝ 232-ը: Ընտրիչների կոլեգիան արդեն հաստատել է քվեարկության արդյունքները, ընտրված նախագահի երդմնակալության արարողությունն էլ նշանակված է հունվարի 20-ին՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Թրամփը նաև հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար «դժոխային ճակատամարտ» է կազմակերպելու, եթե դեմոկրատները «գրավեն» Սենատն ու Սպիտակ տունը:
Նա անընդունելի է համարել իրավիճակը, երբ իրենից «խլում են հաղթանակը»՝ քվեարկության արդյունքներով իր «հսկայական առավելության» դեպքում:
Այս հայտարարությունը ԱՄՆ նախագահն արել է Ջորջիայում ունեցած ելույթի ժամանակ: