Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ։
Reuters-ի հաղորդմամբ, պատվաստանյութը հաստատել է Եվրոպական դեղերի գործակալությունը, իսկ աշխարհը պատվաստանյութի կարիք շատ ունի:
«Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվը երկրագնդում մոտենում է 87 միլիոնի: Մահացածների թիվն անցել է 1 միլիոն 800 հազարը: