Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին. բնակիչներին մնում է չտրվել սադրանքների և պահպանել հանգստություն` հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։
Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։