Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընտանիքի անդամների հետ, այսօր ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված Պատարագին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը 2021 թ. հունվարի 6-ին մասնակցել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում մատուցված Սուրբծննդյան պատարագի արարողությանը։