«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան չի մեկնել «Ա սերիայի» 16-րդ տուրի՝ «Կրոտոնեի» հետ հանդիպմանը՝ գրում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ պարբերականի՝ պորտուգալացի մասնագետը վարակվել է կորոնավիրուսով։
Ավելի վաղ իտալական մամուլը գրում էր, որ Ֆոնսեկան մասնակցել է ասուլիսին, սակայն չի մեկնել իր թիմի հետ արտագնա հանդիպման սուր գաստրոէնտերիտի (ստամոքսային հիվանդություն) պատճառով։ Ըստ պարբերականի՝ թեստի պատասխանը Ֆոնսեկան իմացել է նախախաղային ասուլիսից հետո։