«Ֆորդոյում մինչև 20 տոկոս ուրանի հարստացման վերաբերյալ Թեհրանը ոչ մի կապ չունի Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով և միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Այս տեսանկյունից, իրանական կողմի նկատմամբ պահանջներ չկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իրանը միաժամանակ նախատեսում է երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգաներ՝ հազար հատ IR-2M և 174 հատ էլ IR-6 տեսակի:
Մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է օգտագործել միայն առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգներ, ուրանի հարստացումն էլ չպետք է անցնի 3,67%-ը:
Զախարովան Թեհրանի այդ որոշման համար մեղադրել է ԱՄՆ-ին, որը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, և պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ: