«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը լքել է պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի Ֆեյսբուքի էջից:
«Վլադիսլավ Խապսասը, «Փյունիկին» միացել էր 2020 թ. երկրորդ կեսին։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Վլադիսլավ Խապսասին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է ակումբի գրառման մեջ: