Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերն է չափել «Կրոտոնեի» հետ (1-3):
Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Գոլն իր ակտիվում է գրանցել Բորխա Մայորալը: 29-րդ րոպեին Մայորալը դարձել է դուբլի հեղինակ:
Խաղի 35-րդ րոպեին «Կրոտոնեի» ֆուտբոլիստները խախտել են կանոնները Մայորալի նկատմամբ և նշանակվել է 11 մետրանոց հարված, որն անվրեպ է իրացրել Մխիթարյանը: Դաշտի տերերի միակ գոլը 71-րդ րոպեին խփել է Վլադիմիր Գոլեմիչը:
«Ռոման» վաստակել է 33 միավոր և շարունակում է եզրափակել աղյուսակի լավագույն եռյակը: