Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորել է հայ ժողովրդին։
Ֆեյսբուքի գրառման մեջ Հենրիխն անդրադարձել է Արցախյան պատերազմի հետևանքով հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին։
«Այսօր հայ ժողովուրդը նշում է Սուրբ Ծնունդը, որը նաև համընկնում է Աստվածահայտնության տոնի հետ։ Սակայն այս տարի Սուրբ Ծննդյան տոնը մենք նշում ենք ծանր սրտով։ Հայաստանն ու Արցախը պետք է հաղթահարեն պատերազմի բարոյահոգեբանական և ֆիզիկական հետևանքները։
Իմ հայրենակիցները ծանր վիճակում են։ Անհրաժեշտ է շուտափույթ ապաքինվել բազմաթիվ վնասվածքներից։ Մենք պետք է նաև բուժենք մեր հոգևոր վերքերը։ Պատերազմի միջով անցած ժողովուրդն արժանի է աջակցության ամեն ինչ նորից կառուցելու համար։
Մենք պետք է հաղթենք այս վիճակը յուրաքանչյուրի աջակցությամբ, այնպես, ինչպես իմ «Ռոման»՝ պատերազմի առաջին օրերից։ Ես վստահ եմ, որ մենք կվերականգնվենք, կշարունակենք կառուցել եկեղեցիներ, գրել օպերաներ, կերտել գլուխգործոց կտավներ ու նկարներ, ստեղծել պատվաստանյութեր, խփել գոլեր, ստեղծել, արարել, ցուցադրել և կիսել դա աշխարհի հետ։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ…»։