ԱՄՆ-ում անցկացվել են ընտրություններ Կոնգրեսի վերին պալատի երկու տեղի համար: Արդյոք հանրապետականներին կհաջողվի պահպանել մեծամասնությունը Սենատում, քանի որ պարտության դեպքում դեմոկրատ Բայդենը շատ ավելի լայն հնարավորություն կունենա իր օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար` հայտնում է bbc-ն:
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ռաֆայել Ուորնոքը հաղթում է մի փոքր տարբերությամբ, բայց նրա հաղթանակը դեռ պետք է պաշտոնապես հաստատվի՝ հայտնում են ամերիկյան հեռուստաընկերություններն ու Associated Press-ը:
Երկրորդ, որոշիչ տեղի համար ձայների հաշվարկը շարունակվում է, թեկնածուների ձայները գրեթե հավասար են:
Էքզիթ-փոլի հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Ջորջիայում ընտրողների մոտ 49%-ը սատարում է հանրապետականներին, իսկ մոտ 48%-ը՝ դեմոկրատներին:
Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ նահանգի սևամորթ բնակչությունն աջակցում է Դեմոկրատական կուսակցությանը, սպիտակամորթ քաղաքացիների մեծամասնությունն էլ՝ Հանրապետականին: