Ստեփանակերտի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տարածել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հայտարարությունը.
«Սիրելի՛ արցախցիներ,
Սուրբ Ծննդյան տոնին ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել ձեզ: Այդ իսկ նպատակով հրավիրում ենք ձեզ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀԱԵ Արցախի թեմի և «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված Սուրբ Ծննդյան միջոցառմանը։
Սպասում ենք ձեզ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում»։