Պարսից ծոցի երկրների ղեկավարները մասնակցում են Սաուդյան Արաբիայում այսօր անցկացվող գագաթնաժողովին: Ակնկալվում է, որ հանդիպման շրջանակում մասնակից պետությունները համաձայնության կգան Կատարի հետ դիվանագիտական երկարատև ապաշրջափակման հարցում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Կատարի հետ լուրջ տարաձայնությունները խարխլել են Պարսից ծոցում ստեղծված միասնությունը, երբ սրվել է Իրանի հետ լարվածությունը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը 2017-ին խզել էին դիվանագիտական, առևտրային ու զբոսաշրջային կապերը Կատարի հետ՝ Դոհայի դեմ ահաբեկչության աջակցության մեղադրանքի պատճառով:
Կատարի էմիրը համաձայնել է մասնակցել գագաթնաժողովին, երբ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ Կատարի առջև կվերաբացվեն օդային, ծովային ու ցամաքային սահմանները: