Սուրբ Գայանեի ճանապարհին հավատավոր ժողովուրդն է՝ Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին մասնակցելու սպասումով:
Եկեղեցու շրջապատող սառը օդը ներսում դեմքին խաչ անելով ջերմացնում է հավատացյալների սրտաբուխ, խնկաբույր աղոթքը:
Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր բարձր դասի ուղեկցությամբ, հավատացյալներին օրհնելով Սուրբ Գայանե տաճարում է:
Երեկոյան ժամերգությունից հետո հնչում է Սուրբ Ծննդյան 2021-րդ ավետիսը:
«Քրիստով ծնավ և հայտնեցավ» միմյանց փոխանցելով մարդիկ շնորհավորում են. «Մեզ և Ձեզ մեծ ավետիս.:
Եկեղեցու վառվող մոմերից մարդիկ մի-մի լույս ու հույս են տանում, որ 2021-ին ազգը միաբան, ավելի ուժեղ լինի ու ցավ չտեսնի, չպակասի, այլև շատանա: