Իրանի զինված ուժերը երկրի հյուսիսային Սեմնան նահանգում սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են նաև մարտական անօդաչու թռչող սարքեր՝ փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Գործողությունները ղեկավարող Իրանի զինուժի հրամանատարի տեղակալի խոսքով՝ իրական պատերազմական պայմաններում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային ու ծովային ուժերի միավորներ:
Ծովակալ Մահմուդ Մուսավին ընդգծել է, որ իրականացվելու են տարբեր մարտական գործողություններ, ներառյալ՝ օդային հետախուզում, օդային տարածքների միջև հրթիռների արձակում, ռումբերի և մեծ ճշգրտության հրթիռների օգտագործմամբ ցամաքային թիրախների պայթեցում և ինքնասպան ԱԹՍ-ների կիրառում: