Իրանն Ինտերպոլին հայց է ներկայացրել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով 48 մարդու հետախուզման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Իրանին հաջողվել է հաստատել 48 անձի մասնակցությունը գեներալի սպանությանը: Նրանց թվում են նաև ԱՄՆ պաշտոնատար անձինք, ներառյալ՝ Պենտագոնում ծառայողներ և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ: Սակայն հիմնական դերը, ըստ իրանական կողմի, խաղացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: