Հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160544 դեպք, որոնցից 145759-ը` առողջացած, 2878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 600306 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Ունենք 928 առողջացած և 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է: