Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու Իրանի մտադրությամբ: Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ եվրոպական կառույցը մտադիր է ամեն ինչ անել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:
«Մենք ցավում ենք Իրանի գործողությունների համար, սակայն Եվրամիությունը հավատում է, որ միջուկային համաձայնագիրն անհրաժեշտ է պահպանել միասնական ջանքերով»,- նշել է Պետեր Ստանոն: