ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ Կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով:
-
Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3.000.000 ՀՀ դրամ.
-
Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ.
-
Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ.
-
Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 ՀՀ դրամ:
Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է։