Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper հետախուզական հարվածային ԱԹՍ-ները և 90 զինվորական տեղակայվել են Ռումինիայի ավիաբազայում: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper օդային սարքերը և մոտ 90 զինվորականներ տեղակայվել են Ռումինիայի 71-րդ ավիաբազայում՝ ՆԱՏՕ-ի գործողության շրջանակում տեղեկություն հավաքելու և հետախուզության համար»,- ասվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ:
Անօդաչու սարքերն ու զինվորականները երկարաժամկետ են տեղակայվում, սակայն չի հստակեցվում՝ որքան ժամանակով: