Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը կարող է այցով մեկնել Մոսկվա: Այցի ժամանակացույցը դեռևս համաձայնեցվում է: Այս մասին հայտնել են ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Դիտարկվում է նման այց: Այցի ժամանակացույցը դեռևս համաձայնեցվում է»,- լրատվական գործակալությանը հայտնել է զրուցակիցը:
Ակնկալվում էր, որ այդ այցը պետք է տեղի ունենար նոյեմբերին, որի շրջանակում սպասվում էր Զարիֆ-Լավրով հանդիպումը: Սակայն այն հետաձգվել էր: