«Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում»,- ասվում է ակումբի Ֆեյսբուքի գրառման մեջ: