Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների բրիգադները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար:
Անցած օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:
Բրիգադի աշխատանքի ընթացքում բժիշկներին դիմած բոլոր քաղաքացիները թերապևտի, վիրաբույժի և այլ պրոֆիլների որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ: