Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 594 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 229 763 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1963 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 405 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2628:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
-
Թբիլիսի՝ 226
-
Աջարիա՝ 64
-
Իմերեթի՝ 87
-
Քվեմո Քարթլի՝ 24
-
Շիդա Քարթլի՝ 20
-
Գուրիա՝ 32
-
Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 64
-
Կախեթի՝ 44
-
Մցխեթա Մթիանեթի՝ 20
-
Սամցխե-Ջավախեթի՝ 8
-
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 5: