Սպասված զանգ՝ պատերազմից 97 օր անց: Շիրակից զորակոչված ժամկետային զինծառայողներից մեկից ծնողներն 97 օր լուր չեն ունեցել: Համացանցում այսօր սկսեցին լուրեր շրջանառվել, որ տղան մոր ծննդյան օրը զանգել և ասել է, որ ողջ է:
«Լուրերից» փորձել են կապվել զինծառայողնի հարազատների հետ, ճշտել լուրի հավաստիությունը: Պարզվում է՝ ծնողներն այս ընթացքում տղայի անունը տարբեր ցուցակներում են փնտրել, հետո մեկ-երկու անգամ անծանոթներից զանգ էին ստացել, թե իրենց տղան ողջ է, բայց քանի դեռ որդու ձայնը չէին լսել, անհանգիստ էին: Բարի լուրից հետո սեղան են նստել ամբողջ գյուղով: