Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շարունակում է այցելել Արցախյան երրորդ պատերազմում հերոսացած սյունեցիների շիրիմներին։
Այսօր մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում Կապանի «Երկրապահ կամավորականների միության» անդամների հետ նա հարգանքի տուրք է մատուցել զոհված կապանցիների հիշատակին։
Մինչ այդ Կապանի ԵԿՄ կառույցում Մ․ Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական ծառայության մեդալ» է հանձնել միության անդամ Արտուր Աղաջանյանին։