Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հասարակական նշանակության օբյեկտներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը՝ հասարակական նշանակության: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, իսկ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցների ապահովմամբ: