Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի հրամանագրով Մասիս Մայիլյանն ազատվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Բաբայանը նշանակվել էր նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: