Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00-ն, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով: