2020 թվականին հիմնանորոգվել է Տ-3-11, /Հ-15/ (Արմավիր գ.) - Նալբանդյան - Գետաշեն - Նոր Կեսարիա - /Մ-5/ ավտոճանապարհի կմ 0+000 - կմ 3+000 հատվածը։ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
Այս ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այն վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 30 տարի առաջ։
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվել են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում և այլ աշխատանքներ։