Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, որն Airthings Masters մրցաշարում գրավեց երկրորդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մրցաշարում ելույթներին։ Արոնյանը լուսանկար է հրապարակել իր շան հետ ու գրառում կատարել․
«Լավ պայքար էր, Պոնչի՛կ (շան անունը-խմբ․)։ Հաջորդ անգամ մենք հաղթելու ենք, ես խոստանում եմ։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Արոնյանը։