Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:
«Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։
Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում»,- հայտնել են հիմնադրամից: