ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը խոստացել է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր խնդիրների լուծման շուրջ ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի վերընտրված խոսնակ Նենսի Փելոսիի հետ՝ հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Բայդենի համոզմամբ՝ Փելոսին որպես առաջնորդ ի վիճակի է լուծել և՛ կորոնավիրուսի վերացման, և՛ սպառնալիք դարձած կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրները: Բացի դրանից՝ դեմոկրատ նախագահը համոզված է, որ Փելոսիի հետ սերտ համագործակցությամբ կհաջողվի լուծել հասարակության սոցիալական հավասարության հարցերն ու ապահովել երկրի տնտեսական զարգացումը:
Ջոզեֆ Բայդենը մտադիր է հավասարաչափ համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների՝ դեմոկրատների և հանրապետականների հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նենսի Փելոսին չորրորդ անգամ վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: