Այսօր մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, պարարվեստի վարպետ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 80-ամյակն է՝ տեղեկացնում է ԿԳՄՍՆ Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Անգնահատելի են սիրելի վարպետի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը, գիտելիքն ու իմաստությունը, որոնք զարդարել են պարարվեստի աշխարհը և երկար տարիներ սերունդներ կրթել։
Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մեհրաբյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, ամուր առողջություն, ստեղծագործական փայլուն գաղափարների իրականացում՝ նշված է գրառման մեջ: