«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը տրամադրելու հնարավորությունը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում` հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների և ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում պահանջվում է երկու դեղաչափով ներարկում:
«Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի կրկնակի կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց՝ երկու փուլով, թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց իմունացիային հասնել դեղորայքի այն չափաքանակով, որը մենք ունենք»,- ասել է Սլաուին:
Նա նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի չափաքանակի կիսով չափ կրճատումը «ավելի պատասխանատու մոտեցում է, որը հիմնվելու է փաստերի ու տվյալների վրա»:
ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են մինչև 2021 թ. վերջը պատվաստել 20 մլն մարդու: