Իրանը ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:
Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենքի աստիճան):
«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը՝ մինչև 20 տոկոս մակարդակի: Մի քանի ժամ առաջ մի շարք նախնական միջոցառումներից հետո սկսվեց UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից»,- երկրի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ասել է Ռաբիան: